Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

2016-ի ամառային օլիմպիադայի ամենաթանկ տոմսը կարժենա 1978 դոլար

2016-ի ամառային օլիմպիադայի ամենաթանկ տոմսը կարժենա 1978 դոլար
17.09.2014 | 11:48

2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է տոմսերի արժեքները: Նախատեսված է հինգ գնային կարգ. ամենաթանկից`Ա մինչև ամենաէժանը`Ե:

Ըստ ria.ru-ի փոխանցման՝ տոմսերը կարժենան 86-2000 դոլար: Օլիմպիական խաղերի բացման արարողության ամենամատչելի տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել 200 ռեալով (մոտ 86 դոլար), իսկ ամենաթանկը` 4600 ռեալով (1978 դոլար): 7,5 մլն տոմսերը վաճառքի կհանվեն 2015-ի առաջին եռամսյակում: Ընդ որում՝ դրանցից 3,8 մլն-ը հասանելի կլինի 70 ռեալով (30 դոլար), իսկ Բրազիլիայում ոչ այնքան հայտնի մարզաձևերի ընտրական խաղերի համար տոմսերը կարժենան 40 ռեալ (17 դոլար): Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում տեղի կունենան 2016-ի օգոստոսի 5-ից 21-ին:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ